Իսրայելական ուժերը հարվածել են Բեյրութի կենտրոնական մասին՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Հարվածի ենթարկված շենքերից մեկում թաքնվել էին տեղահանված մարդիկ։ Հարվածները հասցվել են հոծ բնակեցված բնակելի շրջաններին, փողոցները կրակի մեջ են, բազմաթիվ բնակիչներ հեռացել են բազմահարկ տների իրենց բնակարաններից։ Լիբանանյան Al Mayadee-ն իր հերթին տեղեկացրել է երկու մարդու զոհվելու և ինը վիրավորների մասին:               
 

Ասում են...

Ասում են...
23.03.2024 | 16:10

Մարտի 8-ից առաջ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի դեսպանատները զգուշացնում էին իրենց քաղաքացիներին զգույշ լինել Մոսկվայում՝ չասելով, թե ինչ է կատարվում։ Այժմ մենք տեսնում ենք, որ այս իրադարձությունների մեկնարկից անմիջապես հետո, բառացիորեն կես ժամվա ընթացքում, Սպիտակ տունը ակտիվորեն հայտարարում է, թե ով կապ ունի ահաբեկչության հետ, ով` ոչ: Չեմ կասկածում, որ նրանք են հիմնական պատվիրատուները։

Անդրեյ Լուգովոյ

ՌԴ Պետդումայի անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ.

Դիտվել է՝ 170916

Մեկնաբանություններ